Երևանում երեխան բարձրացել է ծառը և չի կարողացել ինքնուրույն իջնել. օգնության են հասել փրկարարները

18:30 • 08.03.23

Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից:

May be an image of 2 people, outdoors and tree