ԱՄՆ հետախուզությունը կանխատեսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակականությունը
Պեկինը, չնայած ուկրաինական հակամարտությանը, կշարունակի դիվանագիտական, պաշտպանական և տնտեսական կապերը Մոսկվայի հետ՝ ի հեճուկս Վաշինգտոնի, ասվում է ամերիկյան հետախուզության զեկույցում։
ԱՄՆ-ի հետախուզության տարեկան զեկույցում երկրի առջև ծառացած հիմնական սպառնալիքների մասին ասվում է, որ չնայած Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը մի քանի երկրների արձագանքին․
«Չինաստանը կպահպանի իր դիվանագիտական, պաշտպանական, տնտեսական և տեխնոլոգիական կապերը Ռուսաստանի հետ՝ շարունակելու Միացյալ Նահանգներին մարտահրավեր նետելու փորձերը»։










