Կամչատկայում 58-ամյա տղամարդը թալանել է օդանավակայանը (լուսանկար)

10:00 • 09.03.23

Կամչատկայի 58-ամյա բնակիչն օդանավակայանի թռիչքուղու շինարարությունից մոտ 600 հազար ռուբլու շինանյութեր է գողացել։ Այս մասին հայտնում է Amur Mash թելեգրամյան ալիքը։

Հաղորդվում է, որ տղամարդը Նիկոլաևկա գյուղի բնակիչ է։ Շինանյութերը նա գողացել է սեփական ամառանոցում վերանորոգում անելու համար։

Շինարարության համար նախատեսված «անվճար» նյութերը նա հայտնաբերել է օդանավակայանի տարածքում, ինչից հետո մետաղական ցանկապատի համար նախատեսված 84 պանել ու ձող է բեռնել իր բեռնատարի մեջ։

Տղամարդը կալանավորված է։

Нет описания.