Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes-ի կողմից և հիվանդանոցի ճանապարհին մահացել. Shamshyan.com

22:23 • 09.03.23

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 

Հարվածի հետևանքով հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել,  սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: