Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի

20:43 • 12.03.23

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 հազարի, վիրավորների թիվը գերազանցել է 115 հազարը։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Հաթայ նահանգի Սանդաղ շրջանում ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Զոհերի թիվը հասել է 48000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 115000-ը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին միմյանցից ինը ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի 11 նահանգում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են տեղի ունեցել և կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։