Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր

20:20 • 13.03.23

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Նախագահի համապատասխան հրամանագիրը, որը ստորագրվել է մարտի 13-ին, հրապարակվել է նախագահական պաշտոնական կայքում: