Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիները պահանջում են, որ Երևանն էլ իրենց բանակցությունների հրավիրի

21:10 • 13.03.23

Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին այսօր պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսկի իր ղեկավարած կառույցի հետ։

Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», - նշել է Ալեքբերլին, հավելելով. - «Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար», - նշել է Ալեքբերլին։