Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ. Reuters

12:41 • 13.03.23

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Չինաստանի ղեկավարը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսին։ 2022 թվականի դեկտեմբերին Պուտինը Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանսի միջոցով բանակցությունների ժամանակ նրան հրավիրել էր Մոսկվա գալ 2023 թվականի գարնանը։

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների վերջին դեմառդեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։