Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

23:25 • 13.03.23

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: