Հռոմի պապը սուրբ գահին ընտրվելու 10-ամյակի կապակցությամբ Popecast է ձայնագրել

15:45 • 13.03.23

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական գահը ստանձնելու տասնամյակի կպակցությամբ ձայնագրել է առաջին փոդքասթը՝ Popecast-ը։ Այն այսօր՝ մարտի 13-ին, հրապարակվել է Վատիկանի լրատվական պորտալում՝ ի պատիվ պապի սուրբ գահի ընտրության տասնամյակի։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:

Իր փոդքասթում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ ամենից շատ իրեն ցավ են պատճառում պատերազմները։

«Ես կարծում էի, որ Սիրիան ինչ-որ առանձնահատուկ բան է, բայց հետո սկսվեցին մյուսները՝ Եմենը, Մյանմարում ռոհինջա ժողովրդի ողբերգությունը: Համաշխարհային պատերազմի հետևում կանգնած է սպառազինության արդյունաբերությունը, և դա սատանայական բան է»,- ասել է Հռոմի պապը։

«Եղել են վատ պահեր, և բոլորը կապված են մարդկային տառապանք պատճառող հրեշի՝ պատերազմի հետ։ Ինձ տանջում է, երբ այս տղաները մահանում են՝ ռուսներ ու ուկրաինացիներ, անկախ նրանից, թե մահացողներն ովքեր են։ Նրանք չեն վերադառնում»,- ասել է պոնտիֆիկոսը։

Փոդքասթի վերջում Պապը խաղաղություն և մարդկային եղբայրություն է մաղթել:

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն 2013 թվականի մարտի 12-13-ը Սիքստինյան կապելլայում տեղի ունեցած կոնկլավի հինգերորդ քվեարկությամբ ընտրվել է 266-րդ Պապ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ է դարձել ոչ եվրոպացի և  ճիզվիտ: