Մեր տարածքը «ԵրևանՏրանսի» համար պահեստ չէ. մտնենք դատարան, տիրազուրկ ճանաչենք, չենք կարող սպասել, թող իրանց ապրանքը տանեն․ Հրաչյա Սարգսյան
«ԵրևանՏրանս»-ում գովազդային վահանակներ ունեինք, ի՞նչ տեղեկություն կա, այնտեղ ինչ-որ դատական գործ կար, հետո ասել էին՝ կգան, կտանեն, այդ մասով արվե՞լ է ինչ-որ բան։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշոնակատարին, ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Իրենք գրություն էին գրել, իրենցից ուզել էինք հիմնավոր փաստաթղթեր, որ այդ վահանակները իրենցն է, փաստաթղթերը կներկայացնեն ու իրենց վահանակները կտանք իրենց»,- ասաց Արմեն Առաքելյանը։
Արձագանքելով՝ քաղաքապետը ասաց․ «Եթե չեմ սխալվում՝ այս խոսակցությունը մեկ ամիս առաջ է եղել ու ոնց հասկանում եմ՝ ոչինչ տեղից չի շարժվել, ի՞նչ ենք անում այդ մասով։ Իրավաբանակա՛ն վարչություն, , եթե պետք է՝, տեսնենք՝ երբ են իրենք փաստաթղթերը բերում։ Եթե իրենցն է, ուրեմն շատ արագ կարող են բերել։ Մեր տարածքը իրենց համար պահեստ չէ, եթե իրենց ապրանքն է, թող տանեն»։










