Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ
Ինչպես հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից, մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
· անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:










