Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, որովհետև եթե լիներ, էդ բացահայտումները չէին լինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի ընթացքում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործին: Հիշեցնենք, որ դրա շրջանակում կալանավորվել է Առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Փաշինյանը նշեց, որ Կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը նշանակում է, որ, կոռուպցիան շատացել է, բայց նաև մատնանշեց, որ 2019 թվականին իր քաղաքական թիմի անդամը կալանավորված էր կոռուպցիոն մեղադրանքով։
Փաշինյանը նշեց, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իր կողմից կամ իր առաջարկով նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը վկայում է, որ իրենց իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս. «Եթե Հայաստանում լիներ համակարգային կոռուպցիա, այս բացահայտումները չէին լինի: Դա կնշանակեր, որ ես դրանից «փայ» ունեմ:










