Ճապոնիայում պատգամավորին պաշտոնից հեռացրել են երբևէ խորհրդարանի շենք ոտք չդնելու համար
Հայտնի ճապոնացի յութուբեր Յոշիկազու Հիգաշիտանին, որն ընտրվել է պատգամավոր, կդառնա Ճապոնիայի առաջին օրենսդիրը, որը կհեռացվի խորհրդարանից՝ առանց այնտեղ երբևէ ոտք դնելու, գրում է BBC News-ը:
Հիգաշիտանին երեքշաբթի հեռացվել է Սենատից՝ երբեք աշխատանքի չգալու պատճառով։
Յոթ ամիս առաջ պատգամավոր ընտրվելուց հետո նա ոչ մի օր չի մասնակցել խորհրդարանի նիստերին:
Խորհրդարանի կարգապահական հանձնաժողովը նրան զրկել է պատգամավորի կարգավիճակից՝ շարունակական բացակայության պատճառով։
Աղբյուրը գրում է, որ խորհրդարանից վտարումը ամենախիստ պատիժն է, որը կարող է ստանալ օրենսդիրը Ճապոնիայում. 1950 թվականից ի վեր նման բան տեղի է ունեցել ընդամենը երկու անգամ, և սա առաջին դեպքն է, երբ պատգամավորը հեռացվում է շարունակական բացակայության պատճառով։










