ՀՀ կառավարության և Մայր Աթոռի ջրերը նույն առվով չեն կարող հոսել, Հայաստանը աշխարհիկ պետություն է, սրանով ամեն ինչ ասված է. Նիկոլ Փաշինյան

16:32 • 14.03.23

Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և դա ժողովրդին պատկանող իշխանությունն է: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան`պատասխանելով հարցին՝  կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև և ի՞նչ հարցերի շուրջ են դրանք:

«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության և Մայր Աթոռի հարաբերություններին, ասում եք՝ «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Էդ ջրերը նույն առվով չեն կարող հոսել, որովհետև դրանք տարբեր «առուներ» են, և այդ «առուները» պետք չէ խառնել իրար։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ կա՞ն արդյոք հարցեր, որոնց շուրջ Մայր Աթոռն ու ՀՀ իշխանությունները իրար հետ չհամընկնող դիրքորոշումեր ունեն, Փաշինյանը պատասխանեց․ «Կարող են լինել այդպիսի բազմաթիվ հարցեր»։