Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. Նիկոլ Փաշինյան

14:24 • 14.03.23

Ես չեմ ստորագրի մի բան, որից հետո չեմ կարողանա նայել ձեր աչքերին. պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք կստորագրի փաստաթուղթ, որը նոր վտանգներ կպարունակի, նշեց Փաշինյանը:

«Իմ քաղաքական թիմից, ովքեր ներկա են եղել իմ կաբինետում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, գիտեն՝ ինչ պայմաններում և ինչ վիճակում եմ ես ստորագրել այն: Իհարկե վիճակս ամենակարևորը սթափ է եղել, բայց շատ ծանր էր: Բայց ես տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը կարողանում են իրենց շահերը հետապնդեն: Ես կստորագրե՞մ մի բան, որ հետո ձեր աչքերի մեջ չեմ կարողանա նայել, ո՛չ, չեմ ստորագրի: Ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ, գենետիկ մակարդակում, ես գիտեմ նաև լուծումները, բայց չգիտեմ՝ կստացվեն այդ լուծումները: Չգիտեմ մի պարզ պատճառով՝ աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի՝ մի ամիս հետո ինչ է լինելու»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս, ինչպես նախկինում, այնպես էլ այս ասուլիսի ժամանակ շեշտեց, որ չկա այնպիսի մի բան, որը չի արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: