CBS-ը հրապարակել է ամերիկյան անօդաչուի և ռուսական կործանիչների մասնակցությամբ միջադեպի տեսագրաֆիկան (տեսանյութ)
Ամերիկյան CBS հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում մոդելավորել է Սև ծովի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի և ռուսական Սու-27 կործանիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Տեսանյութում, մասնավորապես, երևում է, թե ինչպես է ռուսական երկու կործանիչ կես ժամվա ընթացքում 19 անգամ թռչել ամերիկյան անօդաչուի մոտ՝ վառելանյութ թափելով։ Արդյունքում վառելանյութը թափվել է անօդաչուի պտուտակին, ինչի հետևանքով սարքը խափանվել է։
Հիշեցնենք, որ մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում խափանվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատճառը եղել է ռուսական Սու-27 կործանիչի ոչ անվտանգ մանևրը, որը վնասել է անօդաչու թռչող սարքի պտուտակը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ անօդաչու թռչող սարքը խախտել է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սահմանված «օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները», այնուհետև ինչ-որ պահի «կտրուկ մանևրելու հետևանքով անկառավարելի է դարձել և ընկել ծովը»։
A Russian fighter jet struck the propeller of a U.S. surveillance drone in international airspace, forcing it to crash into the Black Sea, the Pentagon said Tuesday. President Biden has been briefed and the Russian ambassador was summoned to the State Department. pic.twitter.com/eX5di3lHOZ
— CBS Evening News (@CBSEveningNews) March 14, 2023










