Բրիտանական և գերմանական կործանիչներն Էստոնիայի օդային տարածքի մոտ «որսացել են» ռուսական ինքնաթիռ
Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ռազմաօդային ուժերը Էստոնիայի օդային տարածքի մոտ «որսացել են» ռուսական ինքնաթիռ, հայտնում է BBC-ն։ Բրիտանացի լրագրողները նշել են, որ ինքնաթիռը թռնում էր Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հաստատել այս տեղեկությունը։
Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի և Գերմանիայի կործանիչները ռուսական ինքնաթիռը «որսացել են» իր տեսակի մեջ առաջին համատեղ գործողության ընթացքում:
Խոսքը երկու «Թայֆուն» կործանիչի մասին է. դրանք օդ են բարձրացվել՝ Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև թռչող Իլ-78 «Միդաս» լիցքավորող ինքնաթիռը «որսալու» համար, ասվում է հրատարակության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում խափանվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատճառը եղել է ռուսական Սու-27 կործանիչի ոչ անվտանգ մանևրը, որը վնասել է անօդաչու թռչող սարքի պտուտակը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ անօդաչու թռչող սարքը խախտել է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սահմանված «օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները», այնուհետև ինչ-որ պահի «կտրուկ մանևրելու հետևանքով անկառավարելի է դարձել և ընկել ծովը»։










