Արմավիրի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ shamshyan.com

11:24 • 16.03.23

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կատանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավատոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլետրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գրիգոր Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։