Երևանի քաղաքապետը հրաժեշտի երեկո է հրավիրել. ժամեր անց նա հրաժարական կտա. armtimes.com

16:56 • 17.03.23

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել: 


Պարբերականի տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: