Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի առաջարկած ծրագիրը. Բորելը

15:13 • 19.03.23

Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի առաջարկած ծրագիրը. հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեֆ Բորելը։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Համաձայնությունը ձեռք է բերվել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և ԵՄ պաշտոնյաների միջև բանակցություններից հետո, ինչը տևել է 12 ժամ:

Նշվում է, որ նախքան եռակողմ հանդիպումը Սերբիայի ղեկավարն ու Կոսովոյի տարածաշրջանի ներկայացուցիչը առանձին հանդիպումներ են ունեցել Բորելի հետ։

Նշենք, որ ԵՄ ծրագիրը կոչ է անում երկու երկրներին պահպանել բարիդրացիական հարաբերություններ և ճանաչել միմյանց պաշտոնական փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը, մշակված Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից և ԱՄՆ-ի աջակցությամբ, բացահայտորեն չի պահանջում Կոսովոյի և Սերբիայի միջև փոխադարձ ճանաչում: