Դոնալդ Թրամփը պնդում է, թե մարտի 21-ին իրեն կալանավորելու են
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երեքշաբթի՝ մարտի 21-ին, իրեն կալանավորելու են՝ կապված ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ գործով քննության հետ:
Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թրամփի՝ Truth Social սոցիալական ցանցում արված գրառմանը:
Թրամփը կոչ է արել իր աջակիցներին բողոքի ցույցեր անել:
Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ ինքն իր կալանավոման մասին տեղեկությունը ստացել է Մահեթենի շրջանային դատախազությունից «անլեգալ արտահոսքի» շնորհիվ, ընդ որում՝ Թրամփը այդ արտահոսքի մասին որևէ ապացույց չի ներկայացրել:
Նշենք, որ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակը հայտնել է, որ նախկին նախագահը կալանավորման մասին ծանուցում չի ստացել:










