Ալեն Սիմոնյանը սայթաքել է և վնասել արմունկը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ․ խոսնակ

19:29 • 20.03.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել է և վնասել արմունկը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении