Կրեմլում սկսվել է Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը (տեսանյութ)
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը։
Ղեկավարները զրուցում են դեմ առ դեմ ձևաչափով՝ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ներկայացուցչությունում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը սկսել է պետական այցը Ռուսաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Չինաստանի ղեկավարի այցը կտևի մինչև մարտի 22-ը։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության» հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Բացի այդ, նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։










