Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ

23:45 • 20.03.23

Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ գրել էր, որ Ջերմուկում իրավիճակը պայթունավտանգ է և լսվում են կրակոցի ձայներ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ տարածում է»,-նշեց նա։