Նոր սպորտային համալիր է կառուցվելու հեռուսաաշտարակի հարևանությամբ, որը նմանօրինակ առաջին կառույցն է լինելու Նորք-Մարաշում. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

16:08 • 22.03.23

Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից իր տարածքով և բնակչությամբ, սակայն այստեղ էլ բնակիչները կիսում են նույն հոգսերը և ունեն նույն խնդիրները, ինչ մեր մյուս քաղաքացիները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է նախագծել, որոնք էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին:

Հովսեփյան փողոցը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը միացնող նոր ավտոճանապարհի կառուցումը կարևոր այլընտրանքային ուղի է, որի աշխատանքները կսկսենք շուտով:

Եվս մի մասշտաբային ճանապարհային նախագիծ էլ Նոր Նորքից սկիզբ առնող և Նորք Մարաշով անցնող ճանապարհն է, որը միանալու է Մյասնիկյան պողոտային ուղեանցով(էստակադա)՝ էապես թեթևացնելով մի քանի ծանրաբեռնված ուղղություններով երթևեկությունը:

Նոր սպորտային համալիր է կառուցվելու հեռուսաաշտարակի հարևանությամբ, որը նմանօրինակ առաջին կառույցն է լինելու Նորք-Մարաշում:

Ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվում 157 դպրոցի հարևանությամբ, իսկ 13-րդ փողոցի մարզադաշտի բարեկարգման համար նախատեսել ենք աշխատանքներ»,- գրել է Ավինյանը: