Մենք վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետարանը՝ մոլորված զինծառայողի մասին (լուսանկար)

12:25 • 22.03.23

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնել է Խնձորեսկի գյուղապետարանը:

«Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»,-ասված է գյուղապետարանի էջում, ինչին կից նաև լուսանկար է հրապարակվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ զինծառայողը երեկ մեքենայով մարտական հենակետ սնունդ տանելու ճանապարհին մոլորվել էր, իսկ այսօր հայտնի դարձավ, որ զինծառայողը հայտնաբերվել է: