Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ-ում իր ներկայացուցչին

18:55 • 22.03.23

Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության վարչությունում իր ներկայացուցչին: Այս մասին գրում է Korrespondent-ը։
Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ մարտի 22-ին, երկրի Կառավարության նիստի ժամանակ:
Թեոդոր Յովուն հետ է կանչվել ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի պաշտոնից: Նշվում է, որ Յովուն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին։

Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 14-ից: Նշենք, որ ավելի վաղ Մոլդովան հետ էր կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում իր ներկայացուցչին։