Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

11:04 • 22.03.23

Իսրայելական զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությանը։

«Չորեքշաբթի՝ ժամը 3:55-ի սահմաններում, իսրայելական թշնամին Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթաքիայից արևմուտք, մի քանի հրթիռով օդային ագրեսիա է իրականացրել՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքը», - գրում է գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով Հալեպի օդանավակայանը որոշակի նյութական վնասներ է կրել։