ԱՄՆ-ը բաց է ՌԴ հետ կառուցողական դիվանագիտության համար․ Բլինքեն

21:50 • 23.03.23

Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ կառուցողական դիվանագիտության համար՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, եթե Մոսկվան ցույց տա ներգրավվելու պատրաստակամության նշաններ։

Ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․

«Եթե մենք որևէ նշան տեսնենք, որ Ռուսաստանը հավատարիմ է կառուցողական դիվանագիտությանը և պատրաստ է վերջ տալ այս ագրեսիային, մենք կօգտվենք այս հնարավորությունից»,- ասել է պետքարտուղարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում այսօր Վաշինգտոնը Ուկրաինայում հակամարտությանը վերջ տալու համար. Բլինքենը ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից Ուկրաինայում հատուկ գործողությունն ավարտելու պատրաստակամության նշաններ չի տեսնում։