Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար

11:31 • 24.03.23

Անձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Պետք է նշեմ, որ  այս ուղղությամբ բավականին առաջ ենք գնացել, ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք։ Առաջիկայում կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը, որը պետք է զբաղվի ծրագրի նախապատրաստման, իրականացման  աշխատանքներով»,- ասաց Անդրեասյնը։

Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։

«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում»,- ասաց նա։ 

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար