Թրամփն ասել է, որ իր դեմ կեղծ մեղադրանքները կարող են երկրում մահերի և ավերածությունների հանգեցնել

14:05 • 24.03.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Trump Organization հիմնադրամում խարդախության գործի շրջանակում իրեն մեղադրանք առաջադրելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է Newsweek-ը։

Նա հռետորական հարց հղել այն մասին, թե ինչպիսի մարդ է նա, ով կարող է մեղադրել երկրի նախկին ղեկավարին, որն ավելի շատ ձայն է ստացել, քան ցանկացած այլ ամերիկացի նախագահ։

Քաղաքական գործչի խոսքով՝ «բոլորը գիտեն, որ հանցագործություն չի եղել»։

«Նման կեղծ մեղադրանքի հետևանքով պոտենցիալ մահերն ու ավերածությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար», - ասել է Թրամփը:

Հանրապետական քաղաքական գործչի խոսքով՝ միայն «այլասերված հոգեպատը, որն անկեղծորեն ատում է Միացյալ Նահանգները», կարող է իրեն դատապարտել ֆինանսական խարդախության համար։

Նշենք, որ Դոնալդ Թրամփին կասկածում են նախընտրական շտաբի միջոցներից պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 000 դոլար վճարելու համար՝ իրենց ենթադրյալ կապի մասին չբարձրաձայնելու նպատակով։