Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա. Եվրահանձնաժողովի ղեկավար

12:39 • 24.03.23

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում Եվրամիությունը կկենտրոնանա նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի վրա: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա չի հստակեցրել, թե արդյոք պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակման փուլում է և չի նշել դրա կիրառման ժամկետները։

Հիշեցնենք, որ Եվրամիությունն ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախորդ տարի սկսեց իր հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում: