Ուզբեկստանի նախագահը կայցելի Արցախի օկուպացված տարածքներ

15:26 • 24.03.23

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան։  APA գործակալության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն այս մասին ասել է  Տաշքենդում ադրբեջանական համայնքի անդամների հետ հանդիպմանը։

Զրույցի ընթացքում Միրզիյոևն ասել է, որ այցի շրջանակներում կմասնակցի Ֆիզուլի քաղաքում (Վարանդա` Tert.am) Ուզբեկստանի պետության կողմից կառուցվող դպրոցի բացման արարողությանը։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վարանդա քաղաքը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի տակ: