Արարատի մարզում բախվել են «07»-ն ու «06»-ը․ վերջինս կողաշրջվել է․ հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

18:11 • 26.03.23

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Աշոտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 32-ամյա Արարատ Բ․-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքեաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Հ․-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ալեքս Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։