«Կոննիչիուա, պարոն Բեգոյան»․ Տիգրան Ավինյանը ճապոներեն ողջունեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենին
«Կոննիչիուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք»,- Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկած գործակարգավարականի նիստի ընթացքում այսպես ողջունեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին։
Նշենք, որ Արմեն Բեգոյանը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում Կասկադի տարածքի թեղիներն ու հացենիները կտրելու և դրանց փոխարեն ճապոնական սակուրաներ տնկելու ժամանակ։
Տիգրան Ավինյանը Բեգոյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ փուլում է ծառերի փոխարինման ծրագիրը։










