Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի բաժանում ենք արել․ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստը վարելու մասին

11:06 • 27.03.23

Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մյուս փոխքաղաքապետներ Ստեփան Մաչյանի ու  Լևոն  Հովհաննիսյանի ու Սուրեն Գրիգորյանի հետ աշխատանքի որոշակի բաժանում են արել:

Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարվանից սկսած՝ Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բարելավվել է: Մենք անցնում ենք հաջորդ փուլին և ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու ենթածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետևել ամեն անհատական ծրագրին և պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու»,- ասաց Ավինյանը:

Փոխքաղաքապետ Մաչյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրի մասին է խոսքը։

«Խոսքը էլեկտրոնային թվային համակարգի մասին, որը հնարավորություն կտա հստակ սահմանել  աշխատանքների ցանկը, ժամակացույցը, ինչը մեր գործունեության մեծ ծավալների պարագայում հնարավորություն կտա մինչև վերջին կետը ունենալ տեղ և հետևել գործընթացների իրականացմանը»,- ասաց Մաչյանը։

Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ ներդնելու են ևս մեկ նորամուծություն և նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: