Էրդողանը ցույց է տվել ուկրաինական շարժիչով նոր «Բայրաքթար»-ը
14:35 • 27.03.23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց է տվել ուկրաինական շարժիչով հագեցած նոր «Բայրաքթար» կործանիչ անօդաչու սարքը։
Նա համապատասխան լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում։
Նոր Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչը համալրված է AI-25TLT տուրբոռեակտիվ շարժիչով, որը արտադրում է ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը:
Placeholder










