Հրաձգություն` ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր

20:59 • 27.03.23

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր։

Հրաձգության հետևանքով երեք երեխա և երեք մեծահասակ է զոհվել։

Նեշվիլի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ հրաձիգը, որը 28-ամյա կին է, սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: