Բացատրեք՝ ինչու եք հանձնաժողովի նիստից ուշանում․ պատգամավորը՝ փոխնախարարին (տեսանյութ)

18:43 • 27.03.23

Բացատրեք՝ ինչու եք հանձնաժողովի նիստից ուշանում: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստից ուշացած ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանից պարզաբանում պահանջեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Փոխնախարարը նշեց, որ նախարարական կոմիտեում քննարկումը նախատեսվածից երկար տևեց, ինչի հետևանքով էլ ուշացել է:

«Եթե դուք նախարարական կոմիտեում հարց ունեք զեկուցելու, խնդրում եմ՝ այնպես բաշխեք աշխատանքները, տարբեր տեղակալներ կան, որ մենք նման խնդիր չունենանք»,- նկատեց Հակոբյանը։