Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է լեհական RMF 24 ռադիոկայանը:
Լեհաստանի իրավապահները պնդում են, որ օտարերկրացին Լեհաստանում է հունվարից: Նա ձերբակալվել է 3 ամսով: Տղամարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ լրտեսություն է կատարել Ռուսաստանի օգտին և պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել:
Ըստ իրավապահների՝ նա ռուսաստանյան հատուկ ծառայություններին է փոխանցել երկրի կարևոր ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն։










