Պերուում առգրավվել է 2,3 տոննա կոկաին՝ քողարկված կերամիկական սալիկների տեսքով. բեռն ուղարկվում էր Թուրքիա
Պերուի ՆԳՆ-ն հայտնել է Կալաո նավահանգստի տերմինալում 2,3 տոննա կոկաինի առգրավման մասին. թմրանյութը քողարկված է եղել որպես կերամիկական սալիկներ: Հնացագործները ծրագրել էին թմրանյութեր տեղափոխել Թուրքիա, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ իրավապահ մարմինները բեռի խուզարկության ժամանակ հայտնաբերել են նարնջագույն և արծաթագույն գույների 337 քառակուսի սալիկ՝ քողարկված կերամիկական սալիկների տեսքով։ Քիմիական ռեագենտով փորձարկումներից հետո փորձագետները պարզել են, որ դրանք շինանյութ չեն, այլ թմրամիջոցների մեծ խմբաքանակ։
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ուսումնասիրության համաձայն՝ 2021 թվականին կոկայի՝ կոկաինի հիմնական նյութի արտադրությունը, 2020 թվականի համեմատ աճել է 35%-ով և գերազանցել մինչհամաճարակային մակարդակը։ Սա ամենամեծ աճն է 2016 թվականից ի վեր։ 2021 թվականին տարբեր երկրների իշխանությունները ռեկորդային 2 հազար տոննա կոկաին են առգրավել։ Փոխադրման համար կիրառվել են տարբեր մեթոդներ, մասնավորապես՝ կոկաին են հայտնաբերել ավոկադոյի, բժշկական դիմակների, կաղամարների տուփերում։ Բացի այդ, կոկաինի օգտագործումը աճում է Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում:











