Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող միգրանտների կենտրոնում հրդեհ է բռնկվել. կա շուրջ 4 տասնյակ զոհ (տեսանյութ, լուսանկարներ)

13:36 • 28.03.23

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սիուդադ Խուարես քաղաքում միգրացիոն ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Milenio պարբերականին։

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 22:00-ից հետո: Զոհերի մեծ մասը ներգաղթյալներ են:

Excelsior պարբերականն իր հերթին հայտնում է մոտ 100 տուժածի մասին, որոնք ունեն տարբեր վնասվածքներ և թունավորում։ Նրանցից մի քանիսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրվում է, որ հրդեհումը կատարել են ձերբակալված միգրանտները, որոնք գտնվում էին միգրացիոն ծառայության կենտրոնում՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հետ սահմանին։

Mexico migrants: Deadly fire at Juárez migrant centre - BBC News

Mexico migrant fire: At least 37 people killed at migration office in  Ciudad Juarez | CNN

At least 10 dead after fire at migrant facility in northern Mexico near US  border | World News | Sky News

At least ten dead after fire at migrant facility in Mexico's Ciudad Juarez:  Reuters