Փարիզում ցույցերին մասնակցել է 93 հազար մարդ

21:26 • 28.03.23

Փարիզի պրեֆեկտուրայի տվյալներով՝ մայրաքաղաքում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցին մասնակցել է մոտ 93 հազար մարդ, CGT արհմիության տվյալներով՝ մասնակցել է 450 հազար մարդ, հայտնում է BFM TV-ն։

«Ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի օրը Փարիզում հավաքվել է 93 հազար մարդ»,- գրում են տեղի լրագրողները՝ վկայակոչելով պրեֆեկտուրաների տվյալները։