Մեծ Բրիտանիայի թագավորն ու կոնսորտ թագուհին իրականացրել են իրենց առաջին պետական այցն արտասահման (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրոդն ու կոնսորտ թագուհի Կամիրլան իրականացրել են նոր կարգավիճակում իրենց առաջին պետական յացը: Ինչպես գրում է Daily Mail-ը, որպես պետական այցի համար առաջին երկիր ընտրվել է Գերմանիան:
Միապետն ու նրա կինը բրիտանական կառավարության Voyager օդանավով ժամանել են Բեռլինի Բրանդերբուրգյան օդանավակայան:
Որպես պատվի յուրօրինակ ժեստ՝ երկու գերմանական կործանիչ ուղեկցել է թագավորին և կոնսորտ թագուհուն տեղափոխող ինքնաթիռը, երբ այն մտել է Գերմանիայի օդային տարածք: 












