«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից։
Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:












