Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:32 • 29.03.23

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան:

Ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում․

«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է զեկույցում։