Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են ավտոմեքենաներ (լուսանկարներ)
Քամու հետեւանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։
Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։













