Ղահրամանյանը զրկվե՞լ է վարորդական իրավունքից
Armeniannews.Info-ի տեղեկություններով օրերս ուշագրավ միջադեպ է հայտնի դարձել՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ:
Վերջինս զրկվել է վարորդական իրավունքից հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Ըստ Armeniannews.Info-ի վերջինս տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին:
Tert.am-ը փորձեց ոստիկանությունից պարզաբանում ստանալ, բայց մեզ ինֆորմացիա չտրամադրեցին, իսկ Ղահրամանյանի հեռախոսահամարն անհասանելի էր։










