Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

23:03 • 30.03.23

Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:

Ասված է Ռուսաստանի ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, ասված է տեղեկագրում։